• 1-1
  • ՀԱՅԱՍՏԱՆ - ԳԻՆՈՒ 6200 ՏԱՐՎԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

    Հայաստանը հին երկիր է, որը գտնվում է Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում՝ հայտնի իր հարուստ պատմությամբ և մշակույթով: Աշխարհի ամենահին գինու մառանը, որը թվագրվում է 6200 տարվա հնությամբ, հնագետների կողմից հայտնաբերվել է Հայաստանի հարավում՝ Արենի քարանձավի ներսում (Վայոց Ձորի մարզ): Հետազոտական խումբը թվագրում է քարանձավը Ք.ա. 4200 թվականով՝ ներկայացնելով ապացույցներ, որ գինին կենտրոնական դեր է ունեցել Հայաստանի պատմության ամենասկզբից: Այս գինեգործական վայրը, ոչ ի զարմանս, գինեգործության երբևէ գտնված ամենավաղ ապացույցն է: Գինեգործներն օգտագործում էին իրենց ոտքերը կավե ավազանում խաղողը տրորելու համար, որի հյութն այնուհետև քամում էին մեծ տակառի մեջ, որտեղ այն պետք է մնար խմորվելու նախքան անոթներում դրանք պահեստավորելը:

    Այսօր հայկական գինիները վերածնունդ են ապրում: Մենք հրավիրում ենք Ձեզ բացահայտելու մեզ հետ աշխարհում գինու հնագույն քաղաքակրթություններից մեկը:

  • «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

    Հայկական ժամանակակից գինեգործության ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

    Մեր գինու գործարանում մենք համադրում ենք ավանդույթները ժամանակակից տեխնոլոգիաների հետ՝ մշտապես ​​ձգտելով կատարելագործման: «Արմենիա Վայն»-ը ընտանեկան սեփականություն հանդիսացող ընկերություն է՝ ստեղծված հայրենիքի, նրա մշակույթի և բնության նկատմամբ ունեցած կրքով: Սկսելով 2006 թ. խաղողի այգիների տնկումով՝ գինու գործարանը ստեղծվել է 2008 թ.-ին: Այսօր ընկերությունն իր մրցանակակիր գինիներով և «գերժամանակակից» գործարանով հանդիսանում է Հայաստանի ժամանակակից գինեգործության խորհրդանիշը: ԱՎԸ-ն նաև որակյալ գինու սեգմենտում տեղական շուկայի, ինչպես և հայկական գինու արտահանման առաջատարն է:

    Հագեցած լինելով ժամանակակից զարգացած սարքավորումներով՝ մենք ունենք ռեսուրսների ամբողջական կազմը ապահովելու որակյալ գինեգործություն հանգիստ և խաղուն գինիների արտադրության ողջ գործընթացում. խաղողի տեսակավորման սարքեր – օդաճնշական մամլում իներտ գազի մթնոլորտում -խմորման համար ջերմային կարգավորումով պահամաններ – գինու պահպանման և հնեցման մառաններ – ավտոմատացված շշալցման հոսքագծեր:

  • 2-1
  • ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՏԵՐՐՈՒԱՐ

    Հայաստանի աշխարհագրական և կլիմայական պայմանները բացառիկ են խաղողի աճեցման համար: Փոքր երկրի տարածքում բնական պայմանների համալիր փոխազդեցությունը առաջացրել և նպաստել է բավականին յուրօրինակ հողատեսակների ձևավորմանը՝ սկսած հրաբխային և կիսաանապատային գոտուց մինչև ալպիական տեսակի լեռնային մարգագետինները: Լեռների պատճառով տարածքների մեծ մասում կլիման չոր է և մայրցամաքային: Հայկական խաղողի տեսակները ձևավորվել են հազարավոր տարիների ընթացքում ժողովրդական տեսակավորմամբ, իսկ հետագայում նրանց տեսականին հարստացել է խաչասերման միջոցով:
    Այնտեղ խաղողն աճում է ծովի մակերևույթից 850-1500 մ բարձրությունների միջակայքում և իր սեփական արմատների վրա, ինչը հանգեցնում է մեր գինիների զարմանալի իսկությանը: Հրաբխային հողը, խիստ կլիման և ծովի մակարդակից զգալի բարձրությունը ստեղծում են տերրուարի տարրերի հետաքրքիր միություն:

  • 3-1
  • ԲԱՑԱՀԱՅՏԻ'Ր ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ԳԻՆԻՆԵՐՈՒՄ

    Ի սկզբանե նպատակն էր ստեղծել գինիներ, որոնք պատուհան են բացում դեպի Հայաստանի դեռևս չբացահայտված գինու հիմնական շրջաններ: Այսօր ընկերության ըտրանին ներկայացված է այնպիսի գինիներով, որոնք թույլ են տալիս բացահայտել Հայաստանն իր տեղածին խաղողի և տերրուարի բազմազանությամբ:

    Մենք պահպանում ենք այս բազմազանությունը` աշխատելով երեք հիմնական գինեգործական շրջաններում` Արմավիրում, Արագածոտնում և Վայոց ձորում: Մեր խաղողի այգիները գտնվում են Արմավիրի մարզում, որն ապահովում է մեզ սպիտակ հանգիստ և փրփրուն գինիներում օգտագործվող հիմնական սպիտակ «Կանգուն» տեսակով, ինչպես նաև «Մերլո», «Կաբերնե», «Սովինյոն» և «Կաբերնե Ֆրանկ» ֆրանսիական խաղողի սորտերով, որոնք հայկական խաղողի տեսակների հետ  օգտագործվում են որպես խառնուրդներ: Վայոց Ձորի մարզում, որը հայտնի է աշխարհում ամենահին գինեգործարանով (6200 տարեկան), գտնվում են Հայաստանի՝ ծովի մակարդակից ամենաբարձր խաղողի այգիները (ծովի մակարդակից մինչև 1500 մ բարձր): Այս տարածաշրջանը մեզ ապահովում է խորհրդանշական Արենի խաղողով, որն օգտագործվում է մեր կարմիր գինիներում: Տեսականին ներառում է դասական կարմիր, սպիտակ, վարդագույն, խաղուն, ինչպես նաև աղանդերային գինիները, ինչպիսիք են Մուսկատը և նռից պատրաստված գինիները:

  • 4-1

ՄԵՐ ԳԻՆԻՆԵՐԸ

Տեսականին ներկայացված է այնպիսի գինիներով, որոնցից յուրաքանչյուրը թույլ է տալիս բացահայտել Հայաստանն իր տերրուարի հարստությամբ և տեղածին ու եվրոպական խաղողի սորտերով: Այն ներառում է դասական կարմիր, սպիտակ և վարդագույն գինիներ, խաղուն գինիներ, աղանդերային գինիներ, ինչպիսին են Մուսկատը և նռան գինին:

ԾԱՆՈԹԱՆԱԼ