Magnis dis parturient montes

Միջնադարյան Հայաստանի վերաբերյալ բազմաթիվ պատմավավերագրական արժեքավոր տեղեկություններ վկայում են այն մասին, որ Հայաստանը հազարամյակներ շարունակ եղել է խաղողագործական և գինեգործական հնագույն կենտրոններից մեկն ամբողջ աշխարհում, որի ևս մեկ վառ ապացույցը հանդիսացավ 2011թվականին հնագիտական միջազգային արշավախմբի կողմից Հայաստանի Արենի համալիրում հայտնաբերված գինեգործական հնձանը, որը համարվում է աշխարհում ամենահինը:
Միջազգային արշավախումբը հնագիտական պեղումները սկսել էր դեռևս 2007թվականին Հայաստանի Արենի համալիրում։ Այդ ընթացքում կատարվեցին ուսումնասիրություններ` պարզելու գինեգործական այդ համալիրի հնությունը: Եվ ահա այստեղից տարված նմուշների եռամյա մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո ամերիկյան հեղինակավոր կառույցը հաստատել է, որ Արենիում համաշխարհային հնագիտական հերթական գանձն է հայտնաբերվել: Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի խոսքով՝ այդ կառույցը կարող ենք ժամանակագրել 3900–ական թվականներին, կամ մինչև 3700–ական թիվ, բայց ոչ դրանից ուշ: Առ այսօր որևէ տեղ գինեգործության հետ կապված այդ տարիքի որևէ արտադրական համալիր աշխարհի ոչ մի անկյունում բացված չէ: Այսինքն՝ Արենիի գինեգործական համալիրը մոտ 6000 տարեկան է:
Բազմաթիվ արժեքավոր հնագիտական նյութեր վկայում են այն մասին, որ մարդը Հայկական լեռնաշխարհում սկսել է խաղողագործությամբ զբաղվել դեռևս վեց հազար տարի առաջ: Խաղողագործության սկզբնավորման մասին առաջին վկայություններից են Նոյ նահապետի մասին Աստվածաշնչյան հիշատակությունները, ըստ որոնց համաշխարհային ջրհեղեղից հետո իջնելով Արարատ լեռից` Նոյը առաջինը խաղողի վազ տնկեց:

Հնագետների կողմից հայտնաբերված հին հայկական գինեգործական հնձանները, գինու անոթներն ու կարասները, խաղողի ածխացած կորիզները, բազմաթիվ սեպագիր արձանագրությունները, քանդակները և այլ վավերագրեր վկայում են այն մասին, որ Հայաստանը եղել է խաղողագործության և գինեգործության հնագույն բնօրրաներից մեկը: Խաղողի կորիզների հնագույն գտածոների ուսումնասիրությունները և համեմատությունները փաստում են, որ այս բարձր լեռնային երկրում այսօր աճում են խաղողի այնպիսի եզակի տեսակներ, որոնք ունեն հազարամյակների ծագումնաբանություն:
Այս հնամենի խաղողի տեսակներից ստացված հայկական գինին ինքնին նորույթ է գինու համաշխարհային շուկայում, քանի որ դրանք իրենց բուրմունքով և համային տվյալներով ակնհայտորեն տարբերվում են խաղողի եվրոպական և ամերիկյան տարածված տեսակներից պատրաստված գինիներից:
Հիմնվելով դարավոր ավանդույթների վրա և օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ` “Արմենիա Վայն” ընկերությունը սկիզբ դրեց “Արմենիա” անունը կրող հայկական գինիների արտադրությանը: “Արմենիա” գինին հայկական ավանդական գինեգործության նոր արժեք է:
«Արմենիա Վայն» ընկերության նպատակն է՝ վերականգնել գինեգործական ավանդույթները Հայաստանում։ Տարիներ շարունակ Հայաստանում զարգացել է կոնյակագործությունը, որը մի տեսակ երկրորդել է գինեգործությանը։ Հասկանալով, որ միջազգային շուկայում մրցակից գինի ստանալու համար անհրաժեշտ են ժամանակակից տեխնոլոգիաներ, սարքեր և սարքավորումներ, ընկերությունը գինեգործության բնագավառում իրականացրեց Հայաստանում մինչ այժմ աննախադեպ ներդրումային ծրագիր։
Գինու պատրաստման եղանակներից ընտրվել է ֆրանսիական դասական տեխնոլոգիան։ Այդ իսկ առումով ներդրվել են ֆրանսիական «Bucher Vaslin» ընկերության վերջին սերնդի երեք մամլիչներ, ավտոմատացված բոլոր օպցիաներով։ Դրանցից 2–ը ինքնագնաց են, իսկ ստատիկ մամլիչն աշխատում է իներտ գազով։ Գործարանն ունի ազոտ գազ արտադրելու սեփական հնարավորություն։ Խաղողի ընդունման մեքենայատունը հագեցած է ֆրանսիական նույն ընկերության արտադրության երեք ընդունիչ բունկերներով և երեք ջարդիչ–չանչազատիչներով՝ օրական 300տ խաղող ընդունելու հզորությամբ։ Այստեղ գործում են երեք սառնարանային տնտեսություն՝ մոտ 1000 կվտ հզորությամբ, ջերմափոխանակիչներ, որոնց միջոցով սառեցվում, իսկ անհրաժեշտության դեպքում բարձրացվում է քաղցուի, փլուշի, ապա նաև գինիների ջերմաստիճանը։ Իտալական «Della Toffola» ընկերության արտադրական այդ սարքերը թույլ են տալիս համակարգչային կառավարման միջոցով վերահսկել  խմորման գործընթացը, այնուհետև նաև գինու պահպանությունը և կայունացումը կատարել ցանկալի ջերմաստիճաներում՝ +30–ից մինչև -10℃-ի սահմաններում, որը կարևոր գործոն է բարձրորակ գինիների ստացման գործում։ Հարկ է նշել, որ արտադրական ողջ գործընթացը կազմակերպված է այնպես, որ խաղողը, այնուհետև քաղցուն, փլուշը ապա և գինին շփման մեջ են լինում բացառապես չժանգոտվող պողպատի հետ, որը գինու որակի պահպանման ևս մեկ կարևոր հանգամանք է։ Չժանգոտվող պողպատից պատրաստված 8 և 12մ բարձրությամբ, երկհարկ գինեպահամանները՝ համապատասխանաբար հագեցած են խառնիչներով և ջերմաշապիկներով։


Արտադրությունում ներդրված են ժամանակակից իտալական և գերմանական ֆիլտրացիոն սարքեր, այդ թվում մեմբրանային ֆիլտրեր, որոնք մաքրում են գինին խմորասնկերից ու միկրոբներից։ Դրանց շնորհիվ ստացվում է մաքուր և առողջ գինի։
Գործարանում կատարվում է ստերիլ շշալից։ «Fimer» իտալական ընկերության շշալցման ավտոմատ հոսքագիծը ժամում ապահովում է 3000 շշի լիցք։
Անհրաժեշտ է նշել, որ տեխնոլոգիական այս բարդ աշխատանքները կատարվել են օտարերկրյա մասնագետների հետ խիստ համագործակցված։ Ֆրանսիայից, Իտալիայից, Բուլղարիայից մի քանի տասնյակ մասնագետներ անընդմեջ այցելել և աշխատել են այստեղ՝ իրականացնելով լայնամասշտաբ մոնտաժային աշխատանքներ, այդ թվում հավաքել են մի քանի կմ խողովակաշարեր՝ չժանգոտվող պողպատից։

Գործարանում առկա են նաև բարձրորակ կոնյակի արտադրության համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Այստեղ իրականացվում է կոնյակի սպիրտի թորում՝ ֆրանսիական շարանտական թորման սարքերի միջոցով, ինչպես նաև կատարվում է կոնյակի սպիրտի հնեցում: «Արմենիա Վայն» ընկերության կոնյակներն արտադրվում են այնպիսի տեխնոլոգիաներով, որոնք հատուկ են ֆրանսիական անվանի կոնյակագործական գործարաններին:


Ագարակում առանձնացված է նաև օղու արտադրությունը: Հատուկ շինություններում իրականացվում են հացահատիկային սպիրտի պահպանումը և օղու կուպաժավորումը: Օղու արտադրության բարձր որակն ապահովելու հիմքում ընկած են մի քանի կարևոր հանգամանքներ. ընկերությունը բարձրակարգ հացահատիկային սպիրտը ձեռք է բերում Ռուսաստանի Դաշնությունից, իսկ օղու կուպաժում օգտագործվում է Արագած լեռան ակունքներից հոսող մաքրամաքուր ջուրը:

Օղին պատրաստվում է ռուսական օղեգործության դասական եղանակով` օգտագործելով ժամանակի ամենավերջին հագեցվածության տեխնոլոգիաներ և սարքավորումներ: Օղու ֆիլտրացիան իրականացվում է արծաթով հարստացված կոկոսի ածուխի, ստվարաթղթյա և մեմբրանային ֆիլտրերի միջոցով: Այս տեխնոլոգիաներով են պատրաստվում աշխարհի բացառապես հանրահայտ և որակյալ օղիները: Ընկերությունն արտադրում է երկու ապրանքանիշի օղիներ։ «Մեդվեդևկա» օղիների կուպաժում օգտագործվում է «Լյուքս», իսկ «Ցարեվիչ» օղիներում «Ալֆա» դասի բարձրակարգ սպիրտ։  
    «Արմենիա Վայն» գինու գործարանը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում և զբաղեցնում է 50000 քմ տարածք։ Այստեղ էլ իրականացվում է խաղողի ընդունման, գինու պատրաստման,  շշալցման ամբողջ արտադրական գործընթացը: Այն գինեգործական մի գեղեցիկ ագարակ է` համալրված բարձրակարգ գինիների արտադրության համար նախատեսված միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան անհրաժեշտ հզորություններով:

   Ամբողջ համալիրի կառուցապատումն իրականացված է հայկական դասական ճարտարապետական ոճով: Հետաքրքիր և ուրույն մտահղացմամբ կառուցված գինեգործական այս կենտրոնը հիշեցնում է հին հայկական տիպիկ մի բերդավան։

   Բարձրորակ գինու արտադրության համար գործարանում ներդրված են ժամականակից լավագույն սարքեր և սարքավորումներ, մասնավորապես ֆրանսիական «Bucher Vaslin» ընկերության կողմից արտադրված 3 բունկերներ, 2 շարժական մամլիչ` նախատեսված կարմիր խաղողի, ևս 1 իներտ մամլիչ` սպիտակ խաղողի մշակման համար, որն աշխատում է ազոտական գազով: Մեմբրանային այս մամլիչների օգտագործումն ապահովում է բարձր որակի գինու ստացում: Գինու պատրաստման ողջ գործընթացի ջերմային կառավարումը, սկսած խմորման փուլից, իրականացվում է «Della Toffola» իտալական ընկերության 3 հզոր սառնարանային ագրեգատների` չիլերների միջոցով։ Դա թույլ է տալիս վերահսկել ջերմաստիճանի փոփոխություններն արտադրական ամբողջ պրոցեսի ընթացքում: Սառնարանային նման հզոր տնտեսության առկայությունը հնարավորություն է տալիս նաև կատարել խաղողի սուսլայի խմորումը ցածր ջերմաստիճանի, ինչպես նաև գինու կայունացումը մինչև -7℃ ջերմաստիճանի պայմաններում: «Della Toffola» ընկերության ևս 3 ժամանակակից զտիչ սարքավորումներ էլ նախատեսված են գինու ընթացիկ մշակման համար: Չժանգոտվող պողպատից պատրաստված գինու պահամանները հագեցած են անհրաժեշտ խառնիչներով և այլ կարևոր պարագաներով: Գործարանի շշալցման արտադրամասը համալրված է ժամանակակից անհրաժեշտ սարքավորումներով, այդ թվում` մեմբրանային ֆիլտրերով, որոնք ապահովում են ստերիլ շշալցում: Իտալական «Fimer» ընկերության արտադրած շշալցման հոսքագիծն ունի ժամում 3000 շիշ լցնելու հզորություն և նախատեսված է ինչպես գինու, այնպես էլ կոնյակի և օղու շշալցման համար:


   «Արմենիա Վայն» ընկերությունն ունի վաճառքի սեփական ցանց ամբողջ Հայաստանի տարածքում, պահեստներ՝ մարզերում և մայրաքաղաքում, ինչպես նաև առաքման մեքենաների լայն ցանց։ Հայաստանի գրեթե բոլոր համայնքներում ընկերությունը համերաշխ համագործակցում վաճառքի խոշոր ցանցերի, լոկալ առևտրային կետերի հետ:
«Արմենիա Վայն» ընկերության առաջիկա նպատակներից է գինեգործական ագարակում կառուցել համալիրի հետ ներդաշնակ հյուրանոցային կենտրոն` այցելուներին և զբոսաշրջիկներին հայկական գինեգործության և կոնյակագործության հնագույն ավանդույթներին, ինչպես նաև այժմյան նորագույն տեխնոլոգիաներին առավել անմիջականորեն ծանոթացնելու նպատակով:



   «Արմենիա Վայն» ընկերությունը հայաստանյան շուկայի առաջատարներից է, քանի որ այն արտադրության կազմակերպումն իրականացնում է այնպիսի ժամանակակից ստանդարտներով և նորագույն տեխնոլոգիաներով, որոնք այսօր կիրառվում են աշխարհի լավագույն գինեգործական, կոնյակագործական և այլ ալկոհոլային խմիչքներ արտադրող հանրաճանաչ ընկերություններում:

   «Արմենիա Վայն» ընկերությունը համալրված է բարձր որակավորում ունեցող հմուտ աշխատակազմով: Այստեղ աշխատում են փորձառու գինեգործներ, կոնյակագործներ, տեխնոլոգներ, ինչպես նաև տարբեր ոլորտների երիտասարդ բանիմաց կադրեր։ Ներդրված են կառավարչական, արտադրական, գովազդային և վաճառքի կազմակերպման ժամանակակից համակարգեր ու ծրագրեր:
Խաղողագործությունն Աստվածահաճո գործ է. ահա այս մոտեցմամբ “Արմենիա Վայն” ընկերության հիմնադիրները տարիներ շարունակ խրախուսել են այս բնագավառը, հիմնել խաղողի տեղական արտադրական տեսակների օրինակելի այգիներ:
Ընկերության հիմնադիրները հայկական խաղողագործությունն ու գինեգործությունը զարգացրել են Արմավիրի մարզում` համապատասխանեցնելով այն մշակության բարձր չափանիշներին:
Աշխարհի լավագույն Մուսկատներ
12 - րդ միջազգային մրցույթը աշխարհի լավագույն Մուսկատ գինիների համար՝ Muscats du Monde ®, տեղի ունեցավ 2012թ.–ի հուլիսին Ֆրանսիայի Լանգդոկ Ռուսիյոն ռեգիոնում՝ կազմակերպիչը Գինեգործության ֆորում կազմակերպությունն էր։ Արդեն 12 տարի այս գինու միջազգային մրցույթը, որը խրախուսում է աշխարհի լավագույն Մուսկատ տեսակի խաղողից պատրաստված գինիները՝ հանձնելով ներկայացուցչական մեդալներ։ Հաղթող գինեգործական ընկերությունը կարող է օգտագործել այդ մեդալները տարբերակելու իր արտադրանքը։ Երկու օրվա ընթացքում, միջազգային փորձագետները համտեսեցին 232 տարբեր Մուսկատ տեսակի գինիներ ամբողջ աշխարհից: 24 պետություններ մասնակցել են այս ամենանշանակավոր մրցույթին։ Սա առավել կարեւոր եւ լեգիտիմ որակական մրցույթ է «Աշխարհի լավագույն Մուսկատներ» տիտղոսի համար: Այս շատ կարեւոր մրցույթի շրջանակներում «Արմենիա» Մուսկատ սպիտակ կիսաքաղցր գինին նվաճել է արծաթե մեդալ և ընկերության շնորհիվ Հայաստանը մտավ «Մեծերի» մրցավազքի մեջ։

Պրոդէքսպո 2012

Երկու ոսկե և մեկ արծաթե մեդալներ: Ահա այսպիսի արդյունքներով վերադարձավ «Արմենիա Վայն» գինու գործարանը Մոսկվայում կայացած «Պրոդէքսպո 2012» միջազգային ցուցահանդեսից: Փետրվարի 13-ից 17-ը Մոսկվայում տեղի ունեցավ «Պրոդէքսպո 2012» միջազգային տնտեսական ցուցահանդեսը, որին առաջին անգամ մասնակցում էր նաև Հայաստանի խոշորագույն գինեգործական ընկերություններից «Արմենիա Վայն» գինու գործարանը:
Ներկայանալով Մոսկվայում կայացած «Պրոդէքսպո 2012» միջազգային ցուցահանդեսին, որին մասնակցում էին շուրջ երկու հազար ընկերություն Եվրոպայից, Ասիայից, Ամերիկայից, «Արմենիա Վայն» գինու գործարանն արժանացավ երկու ոսկե և մեկ արծաթե մեդալի ու պատվոգրերի: Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարությունը 2012թ-ի լավագույն արտադրանք միջազգային մրցույթի շրջանակներում ոսկե մեդալի արժանացրեց «Արմենիա» կարմիր կիսաքաղցր գինին: Եվս մեկ ոսկե մեդալ ընկերությունն ստացավ «Մեդվեդվկա» օղու լավագույն որակի համար: «Արմենիա» սպիտակ չոր գինին արժանացավ արծաթե մեդալի:

Տարվա Մարդիկ
Առաջին անգամ Հայաստանում անցկացվել է «Տարվա Մարդիկ» մրցանակաբաշխություն,որը բարեգործական և մարդասիրական նախագիծ է:Կազմակերպողը «Լաքշրի» ամսագիրն է, որը նպատակ ունի այդ կերպ արժևորել ու գնահատել արվեստի, մշակույթի գործիչներին և ոչ միայն:
500 հավակնորդից 50 անվանակարգ, որից 40-ը ստացան արվեստի ու մշակույթի գործիչները: «Տարվա մարդիկ» մրցանակաբաշխությունը տարբեր ոլորտներում առանձնացրել էր մարդկանց, որոնց հասարակությունը 2010թ-ի ընթացքում սիրել ու ճանաչել է: «Տարվա գինեգործ» անվանակարգով հաղթեց «Արմենիա Վայն» ընկերությունը:
Եվ, եթե առաջին մրցույթում «Արմենիա» գինիների որակը գնահատեց միջազգային ժյուրին, բաղկացած պրոֆեսիոնալ գինեգործներից, ապա այս դեպքում կատարված հսկայածավալ աշխատանքը գնահատեց հասարակությունը: «Արմենիա» գինիները նոր զարկ հաղորդեցին գինեգործության զարգացմանը Հայաստանում:

Ֆրութֆուլ Արմենիա

Հայաստանում խաղողագործության և գինեգործության զարգացման հեռանկարներին նվիրված «Ֆրութֆուլ Արմենիա» 6-րդ միջազգային համաժողովը մեկնարկել է 2010թ. սեպտեմբերի 16-ին Երևանում: Համաժողովի հիմնական թեման հայկական գինին աշխարհում ճանաչելի ապրանքանիշ` բրենդ ստեղծելու հնարավորության քննարկումն էր: Համաժողովին մասնակցում էին միջազգային հեղինակություն վայելող խաղողագործներ, գինեգործներ, գինեգետներ, մարկետոլոգներ՝ Ֆրանսիայից, Արգենտինայից, Իտալիայից, Ավստրիայից, Ավստրալիայից:
Սեպտեմբերի 17-ին` համաժողովի ավարտին, տեղի ունեցավ հայկական գինիների համտես մրցույթ /Հայաստանի գինու մրցույթ 2010/, որի մասնակիցներն էին հայկական գինի արտադրող լավագույն 17 ընկերություններ:
Մրցույթի ժյուրին անցկացրել է փակ համտես` որոշելու 4 անվանակարգերում հաղթողներին: Մրցույթին մասնակցում էին կարմիր և սպիտակ չոր գինիները: Մրցույթին ներկայացված 17 ընկերությունների գինիներից առաջին 3 անվանակարգերում հաղթող ճանաչվեցին «Արմենիա Վայն» գինու գործարանի «Արմենիա» սպիտակ չոր, «Արմենիա» կարմիր չոր և «Արմենիա» Ընտրովի կարմիր չոր գինիները:
Ժյուրին գլխավորում էր աշխարհահռչակ գինեգործ Միշել Ռոլանը, Հայաստանում Կանադայի դեսպան Զոհրաբ Մալեկը։
Ժյուրիի անդամներից էր Ավստրալիայից ժամանած գինու մարքեթինգի մասնագետ Դիտա Քոլվինը, ով մեծ աջակցություն է ունեցել ավստրալիական գինիների տարածման գործում:
Մրցույթը հատկանշական էր այն փաստով, որ համտեսն անց կացնող ժյուրիի կազմում էին Ֆրանսիայից, Ավստրալիայից, Իտալիայից հրավիրված միջազգային ճանաչում ունեցող գինեգործներ: Իսկ հայկական գինին գնահատվում էր գինու համաշխարհային շուկայում գործող չափանիշներին համապատասխան:
Աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվություններ 19.09.2013

ARMENIA-WINE

spaceX

REPUBLIC OF ARMENIA ARAGATSOTN REGION SASUNIK VILLAGE

line

.Փիլիսոփայությունը

«Արմենիա Վայն» ընկերության փիլիսոփայությունն ազնվությունն է։ Դրա շնորհիվ ընկերությունը գինեգործության, կոնյակագործության և օղու արտադրության բնագավառում հասել է բարձր որակի, ստացել լավագույն արդյունք և իր ուրույն խոսքն ասել բնագավառի հագեցած շուկայում:
Ընկերության արտադրանքը ծնունդ է առնում շնորհիվ հայոց հողի ու ջրի, ինչպես նաև փորձառու մասնագետների ստեղծարար աշխատանքի: Կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ և գիտակ աշխատուժ` գինեգործական ընկերությունը ջանք չի խնայում գնորդին բարձրորակ արտադրանք առաջարկելու համար:
Armenia Wine Company

.Գինի «Արմենիա»

Ինչպես հայաստանյան, այնպես էլ համաշխարհային շուկայում ընկերությունն ամենախստապահանջ գնորդին ներկայանում է «Արմենիա» որակյալ գինիների տեսականիով:
Մեր մասին

Պատմություն

Հայաստանի Վայոց Ձորի մարզում` Եղեգիս գետի վերին հոսանքներում, լճային կավային նստվածքներում հայտնաբերվել են բրածո խաղողի տերևի դրոշմներ, որոնց հնէաբանական հետազոտությունները վկայում են դրանց 4-5 մլն տարվա ծագումնաբանության մասին:
Խաղողի օգտագործման մասին վկայող այլ հնագույն գտածոներ թվագրվում են Ք. ա. VI հազարամյակի առաջին կեսին, որոնք հայտնաբերվել են Վաղարշապատից ոչ հեռու գտնվող Առատաշենի նեոլիթյան բնակավայրում: Գինեբեր խաղողի հնագույն մնացորդներ են հայտնաբերվել Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում` Խարբերդի դաշտի հնավայրում, Ք. ա. V հազարամյակի երկրորդ կեսին:
Արարատյան դաշտը Հայաստանի ամենակարևոր երկրագործական և պատմամշակութային կենտրոնն է:
Արարատյան դաշտում գտնվող Վանի թագավորության (ՈՒրարտու) Ք. ա. VIII-VII դարերի խոշոր քաղաքների պեղումներից հայտնաբերված հայկական խաղողի կորիզների ուսումնասիրությունները ցույց են
տվել, որ դրանք պատկանել են խաղողի մշակովի ձևերին:
Խաղողի ժամանակակից տեսակների կորիզների հետ կատարված համեմատություններից պարզ է դարձել, որ ուրարտական հուշարձաններից հայտնաբերվածները ձևաբանական հատկանիշներով նման են Արարատյան դաշտում ներկայումս լայնորեն մշակվող հայկական խաղողի տեղական տեսակներին:
Հայաստանի Սիսիան քաղաքի մոտ պեղված միջին բրոնզեդարյան (Ք. ա. XIX-XVIII դարեր) դամբարաններից մեկում գտնված անոթի պատերի մեջ ներծծված պարունակության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անոթում գինի է պահվել:
Խաղողի պտղակոթունների հետ մեկտեղ նաև գինու համար նախատեսված անոթներ են հայտնաբերվել Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում:
Հայաստանի տարածքում գինեգործության վերաբերյալ ուշագրավ տվյալներ են հաղորդում անտիկ դարաշրջանի ոչ հայ հեղինակները: “Արմենների երկրում” կամ Արմենիայում պատրաստված գինու և դեպի հարևան երկրներ դրա առաքման մասին են հիշատակում Քսենոֆոնը, Հերոդոտոսը, Ստրաբոնը:
Հայաստանում գտնվել են արժեքավոր պատմագիտական նշանակություն ունեցող առարկաներ, որոնք գաղափար են տալիս հին ժամանակներում գինու պատրաստման տեխնոլոգիաների մասին:
Հետադարձ Կապ
.
Ուղիղ կապ մեզ հետ
ARMENIA WINE ADDRESS Հասցե`
ՀՀ, 0046 Երևան
Բագրատունյաց 38
ARMENIA WINE OFFICE Գլխավոր գրասենյակ`
(+374 10) 48 25 97

Արտաքին կապեր և համագործակցություն`
(+374 10) 51 88 42
Ֆաքս՝ (+374 10) 51 88 42