ԱՄՐԱԳՐԵԼ ԱՅՑ

Անուն *

Էլ. հասցե *

Հեռ․ համար *

Այցի ամսաթիվ

Մարդկանց թիվը

Հաղորդագրություն

ՈՂՋ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՒ ԲՈՎԱՆԴԱԿԱԼԻՑ ՇՐՋԱՅՑ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ, ՈՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ԳԻՆՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՂՋ ԸՆԹԱՑՔԻՆ, ՀԱՄՏԵՍՈՒՄ ԵՆ ԳԻՆԻ՝ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄՏԵՍԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

ԽԱՂՈՂ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Մեր գինիների ծնունդը սկսվում է խաղողի այգիներում: Մեզ մոտ կբացահայտեք հայկական, ինչպես նաև ֆրանսիական խաղողի տեսակները, որոնք մենք օգտագործում ենք գինու արտադրության մեջ: Տեղեկացեք, թե ինչ ճանապարհ է անցնում խաղողը մինչև գինի դառնալը:

ԳԻՆՈՒ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Ընկղմվեք գինու հետաքրքիր աշխարհ՝ տեսնելով արտադրության փուլերը քայլ առ քայլ՝ խաղողի մշակումից մինչև գինու ստացում: Գինու մառանները կառուցվել են այնպես, որպեսզի այցելուները հնարավորություն ունենան քայլելու մառանների միջով և ականատես լինելու գինեգործի աշխատանքին:

ՀՆԵՑՄԱՆ ՄԱՌԱՆՆԵՐ

Հնեցման մառանները գտնվում են գետնի մակարդակից 6 մետր խորության վրա: 2000-ից ավելի կաղնե տակառներ՝ պատրաստված հայկական և ֆրանսիական կաղնուց:

ԽԱՂՈՒՆ ԳԻՆԻՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս են պատրաստվում խաղուն գինիները և ինչպե՞ս են առաջանում պղպջակները: Այս ամենը կբացահայտեք այցելության ժամանակ:

ՀԱՄՏԵՍ

Սովորեք՝ ինչպես համտեսել գինին և ինչպես խոսել գինու մասին՝ նկարագրելով այն: Համտեսը իրականացվում է հատուկ մասնագիտացված համտեսի սրահում:

ԳՈՐԾԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐՆ ՈՒ ԺԱՄԵՐԸ

Երկուշաբթիից  ուրբաթ՝ 9:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԵՐԸ՝

11:00, 14:00, 16:00:

Բեռնել Գնացուցակը