Muscats Du Monde

Արմենիա Մուսկատ 2012, Աշխարհի լավագույն Մուսկատ գինի 2013

Արմենիա Մուսկատ 2012-ը ճանաչվել է աշխարհի լավագույն գինին՝ պատրաստված Մուսկատ խաղողի տեսակից

Մեր Մուսկատ կիսաքաղցր գինին Ֆրանսիայում անցկացվող «Մուսկատ դյու Մոնդ» («Muscats du Monde») գինու միջազգային մրցույթում 2013 թվականին գլխավորել է Մուսկատ խաղողի տեսակից պատրաստված գինիների լավագույն տասնյակը:

Մրցույթին մասնակցել է աշխարհի 24 երկիր, որոնցից միայն 7 է ընգրկվել 2013 թվականի լավագույն տասնյակում:

Ֆրանսիայում անցկացվող «Մուսկատ դյու Մոնդ» գինու միջազգային մրցույթը հնարավորություն է ընձեռում բացահայտելու Մուսկատ խաղողի տեսակից պատրաստված գինիների բույրերի զարմանալի բազմազանությունը: Երկու օր շարունակ միջազգային մասնագետները համտեսել են 224 տեսակի գինիներ՝ պատրաստված աշխարհի տարբեր երկրներում: 2013 թվականի մրցանակակիրների ցանկը ներկայացնում է Մուսկատ գինիներին բնորոշ բույրերի անզուգական «ներկապնակ»:

Որակի խիստ չափանորոշիչների և համտեսի համար ստեղծված օպտիմալ պայմանների շնորհիվ միջազգային ժյուրիին շնորհել է 75 մեդալ, որոնք համարվում են որակի  հուսալի չափանիշ:

Ստորև ներկայացված է « Մուսկատ դյու Մոնդ» 2013 գինու միջազգային մրցույթի լավագույն տասնյակը՝

Armenia Wine Factory – Armenia Muscat Sweet White Wine 2012

Felsengartenkellerei Besigheim – Schwarzer Rappe Muskateller Trocken 2012 (Germany)

Vignerons de Balma Venitia – Muscat de Beaumes-de-Venise – Domaine du Paparotier 2011 (France)

Château l’Esparrou – Muscat de Rivesaltes 2012 (Austria)

Weingut Felberjorgl – Gelber Muskateller Sausal Trocken 2012 (Brazil)

Sociedade de Bebidas Panizzon – Panizzon Vinho Fino Branco Espumante Moscatel

Sarl Weck Clément & Fils – Alsace Muscat 2012 (France)

Adega Cooperativa de Favaios – Moscatel do Douro Doc – Reserva 2007 (Portugal)

Sivipa, Soc. Vinicola de Palmela – Setubal Doc Roxo 2009 (South Africa)

Orange River Wines – Orange River Cellars White Muscadel 2012 (France)

Domaine Casabianca – Vin de Pays de l’Ile de Beauté – Moderato Muscat 2012 (France)

 

Comments

comments