Le Mondial Du Rose1

ԱՐՄԵՆԻԱ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԱՆԱՊԱԿ ԳԻՆԻՆ (2014) ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ «MONDIAL DU ROSÉ 2015» ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

Արմենիա վարդագույն անապակ 2014 գինին արժանացել է ոսկե մեդալի 2015 թվականին տեղի ունեցած «Մոնդիալ դյու Ղոզե» մրցույթում

Հպարտությամբ հայտնում ենք, որ Արմենիա վարդագույն անապակ 2014 գինին 2015 թվականի ապրիլին Ֆրանսիայում անցկացված  «Մոնդիալ դյու Ղոզե» վարդագույն գինիների միջազգային մրցույթում արժանացել է ոսկե մեդալի:

Այն Հայաստանում արտադրված առաջին վարդագույն գինին է, որ ոսկե մեդալի է արժանացել միջազգային մրցույթում: 50 գինեգործներից և գինու մասնագետներից բաղկացած միջազգային ժյուրին լավագույն գինի է ընտրել 28 տարբեր երկրներից ներկայացված 1114 գինիներից:

Այս ձեռքբերումը լրացնում է վերջին տարիներին Արմենիա Վայն ընկերությանը շնորհած մրցանակների անընդհատ ընդլայնվող հավաքածուն, որի մեջ մտնում են՝ ֆրանսիական «Մուսկատ դյու Մոնդ» և «Վայն ընդ Բարըլ», բելգիական «Կոնկուղ Մոնդիալ դյու Բղուսել», անգլիական «Դեկանտեր» հեղինակավոր մրցույթներիմրցանակները:

Այս ոսկե մեդալը ևս մեկ վկայությունն է նրա, որ Արմենիա Վայն ընկերությունը միջազգային շուկայում ճանաչված է որպես բարձր որակի գինիներ արտադրող առաջատար հայկական ընկերություն, որի արտադրանքը գրավում է լայն սպառողին, բավարարում գինու սիրահարների ու գիտակների քմահաճ ճաշակը:

Գինու միջազգային շուկայում վարդագույն գինիները վերջին շրջանում ավելի ու ավելի ճանաչելի դառնում շնորհիվ իրենց թեթև և զովացուցիչ համի՝ մեծ վայելում են ձեռք բերելով և գնահատվելով լայն սպառողի կողմից: Դառնալով ամենօրյա հաճելի ուղեկիցը՝ վարդագույն գինիները գրավում են իրենց նուրբ և թեթև համով ,  նրբագեղ բույրերով:

Արմենիա վարդագույն անապակ գինին բաց վարդագույն գինի է պատրաստված Արենի խաղողի տեսակից, որ հատկապես լայնորեն օգտագործվում է կարմիր գինիների արտադրությունում: Ըմպելիս գետնամորու, բալի և անտառային հատապտուղների բույրերի հարուստ փունջն ուղեկցվում է քիմքին հաճելի փափկությամբ և երկարատև հետհամով:

Թեև այժմ նորաոճ է վարդագույն գինիները մատուցել որպես նախուտեստ, այն հոյակապ համադրելի է տարբեր թեթև ուտեստների հետ: Խորհուրդ է տրվում այն մատուցել հատկապես գարնանային և ամառային ուտեստների հետ՝ խորոված բանջարեղեն և աղցաննեի, տաք նախուտեստներ, Սևանի իշխան: Ամռան երկար, թեժ օրերին Արմենիա վարդագույն անապակ գինին սառեցված վիճակում (+8 °C – + 10 °C) կլինի Ձեր լավագույն ուղեկիցը:

Նշենք, որ «Մոնդիալ դյու Ղոզե»-ը վարդագույն գինիների հեղինակավոր մրցույթ է, այն կազմակերպվում է Ֆրանսիայի գինեգործների միության կողմից, երեք կառույցների հովանու ներքո, որոնք ամենաակտիվ գործունեությունն են ծավալում գինու ինդուստրիան առաջխաղացնելու գործում՝ «ՕԻՎ»՝ խաղողի և գինու միջազգային կազմակերպություն, «Վինոֆեդ»՝ գինիների և ալկոհոլային խմիչքների խոշոր միջազգային մրցույթների ֆեդերացիա և «Գինեգործների միջազգային միություն»:

Comments

comments