Վայոց ձորի պատմական գինեգործության տարածաշրջանն ընկած է Հայաստանի հարավարևելյան ծայրում: Աշխարհի ամենահին գինու մառանը, որը 6200 տարեկան է, հնագետների կողմից հայտնաբերվել է Վայոց ձորում՝ Արենի քարանձավի ներսում: Հետազոտական խումբը քարանձավը թվագրում է Ք.ա. 4200 թվականով՝ տրամադրելով ապացույցներ, որ գինին կենտրոնական տեղ է զբաղեցրել Հայաստանի պատմական զարգացման սկզբից ևեթ:

Իր լեռնային հսկայական լայնություններով, փարթամ գետահովիտներով, գրավիչ կիրճերով և խորհրդավոր քարանձավներով Վայոց ձորն օժտված է բազմազան և բացառիկ բնական գեղեցկությամբ: Անունը բառացիորեն նշանակում է «վայերի ձոր», քանի որ իր պատմության ընթացքում տարածքն ավերվել է մի քանի երկրաշարժերից:

Վայոց ձորի մարզում են տեղակայված Հայաստանի ամենամեծ բարձրության խաղողի այգիները: Այս տարածաշրջանը մեզ ապահովում է  խորհրդանշական Արենի խաղողով, որն օգտագործվում է մեր կարմիր գինիներում:

ԽԱՂՈՂԻ ՏԵՍԱԿՆԵՐ

Areni

Սև Արենին հայկական տեղածին խաղողի տեսակ է, որը կարելի է գտնել Վայոց ձորի մարզում (հարավային Հայաստան): Այս հին տեսակը ծագում է Վայոց ձորի արևմուտքում գտնվող համանուն գյուղից (Արենի), որտեղ արդեն պեղվել է ամենահին գինեգործարանը (4200 Ք.ա.):

Սև Արենին չափազանց դիմացկուն է հիվանդությունների նկատմամբ և, մասնավորապես, նաև լավ հարմարված է ցերեկային ջերմաստիճանի ուժեղ տատանումներին: Արենի խաղողն աճում է ծովի մակարդակից մինչև 1500 մ բարձրության վրա և իր սեփական արմատների վրա:

Արենիի ամենանշանակալի համերն են սև պղպեղը, սև թեյը, բալը: Այս գինիներն ուշագրավ են իրենց թարմ, թավշյա, հաճելի փնջով ու հագեցած գույնով:

Ըստ խաղողի գենետիկ և «Գինու խաղողատեսակներ» գրքի համահեղինակ Ժոզե Վուիյամոզի՝ Արենին ապագայի առաջատար գինու խաղողի տեսակներից մեկն է:

Voskehat

Հին հայկական սպիտակ խաղողի տեսակ է: Ոսկեհատը, որը նշանակում է «ոսկե հատիկ», հասնում է սեպտեմբերի կեսին: Որոշ տվյալների համաձայն՝ այն սկսել են մշակել դեռևս 3,5հազար տարի առաջ: Օգտագործվում է անապակ, ինչպես նաև խաղուն և դեսերտային գինիների արտադրությունում: Հայկական խաղողն առանձնանում է սուր արտահայտված բույրով, և Ոսկեհատը բացառություն չէ. այն կարծես ներառում է արևի բոլոր ճառագայթները:

ԳԻՆԻՆԵՐ ՎԱՅՈՑ ՁՈՐԻՑ

«Տակառ» կարմիր անապակ

Խաղողի տեսակը՝ Արենի

«Արմենիա» կարմիր անապակ

Ասամբլյաժում օգտագործված խաղողի տեսակը՝ Արենի

Արենի խաղողից պատրաստված գինիները Վայոց Ձորի տերրուարի նուրբ արտացոլումն են: