ՄԵՐ ՄԱՍԻՆ

Սեփական հայրենիքի, բնության և մշակույթի հանդեպ ունեցած սիրո արդյունքում Վարդանյան և Մկրտչյան ընտանիքների կողմից է ստեղծվել «Արմենիա Վայն» ընկերությունը:
Գինեգործարանը գտնվում է Հայաստանի խաղողագործական շրջաններից մեկում՝ Արագածոտնում: Այն տեղակայված է Երևանի քաղաքի և Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի միջև: Ամենը սկսվել է 2006թ.-ին, Հայաստանի հարավ-արևմուտքում՝ Արմավիրի մարզում հիմնադրված այգիներից և հետագայում վերածվել գինեգործական մեծ նախագծի: Իսկ գործարանը հիմնադրվել է 2 տարի անց՝ 2008թ.-ին Արագածոտնում:

Այսօր «Արմենիա Վայնն» իրենից ներկայացնում է մի օրինակելի գինեգործարան, որտեղ բազմադարյա պատմություն ունեցող հայկական գինեգործությունն ապրում է իր վերածննդի շրջանը:
Բացահայտեք ավելին հայկական ժամանակակից գինեգործության խորհրդանիշ դարձած մեր ընկերության մասին:

ՄԵՐ ԳԻՆԻՆԵՐԸ

Տեսականին ներկայացված է այնպիսի գինիներով, որոնցից յուրաքանչյուրը թույլ է տալիս բացահայտել Հայաստանն իր տերրուարի հարստությամբ և տեղածին ու եվրոպական խաղողի տեսակներով:

Այն ներառում է դասական կարմիր, սպիտակ և վարդագույն գինիներ, խաղուն գինիներ, դեսերտային գինիներ ինչպիսին է Մուսկատը և մրգային նռան գինին:

ԽԱՂՈՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐ ԵՎ ԽԱՂՈՂԻ ՏԵՍԱԿՆԵՐ

ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՏԵՌՌՈՒԱՐ

ԳԻՆԵԳՈՐԾԱՐԱՆ

ԱՅՑԵԼԵՔ ՄԵԶ